Էրդողանին վիրավորելու համար Թուրքիայում ձերբակալվել է 41 մարդ
26/03/2025 14:06

Նմանատիպ
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից և կալանավորումից հետո Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում շարունակվում են բողոքի ակցիաներն ու ցույցերը։
Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել և պարզել, որ Ստամբուլի Սարաչանե այգում ընթացող ցույցերի ժամանակ վիրավորանքներ և հայհոյանքներ են հնչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ընտանիքի հասցեին։
Կատարվածի առնչությամբ 41 կասկածյալ է ձերբակալվել «նախագահին վիրավորելու», «հավաքների և ցույցերի մասին օրենքը խախտելու» և «ոստիկանին դիմադրություն ցույց տալու» մեղադրանքով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում