Իլոն Մասկը Financial Times-ի լրագրողներին մեղադրել է ոչ կոմպետենտության մեջ

Իլոն Մասկը Financial Times-ի լրագրողներին մեղադրել է ոչ կոմպետենտության մեջ

Իլոն Մասկը քննադատել է բրիտանական Financial Times (FT) պարբերականին, լրագրողներին մեղադրել ոչ կոմպետենտության մեջ՝ իր ավտոմոբիլային ընկերության ֆինանսական հաշվետվությունների վերլուծության համար։

«Պարզվում է, որ Financial Times-ը ֆինանսներից գլուխ չի հանում»,-գրել է Մասկը X-ում։

Թերթի տվյալներով՝ ավելի վաղ լրագրողների մոտ հարցեր էին առաջացել Tesla-ի՝ 2024 թվականի երկրորդ կեսին 6,3 մլրդ դոլարի չափով կապիտալ ներդրումների և միևնույն ժամանակ համախառն ակտիվների արժեքի 4,9 մլրդ դոլարով պակաս աճի տարբերության վերաբերյալ։

Financial Times-ն իր հրապարակման մեջ նշել էր, որ 1,4 մլրդ դոլարի ընդհանուր տարբերությունից ընկերությունը 689 մլն դոլար է ուղղել պարտքային պարտավորությունների մարմանը և 270 մլն դոլար ստացել ակտիվների վաճառքից: Մոտավորապես 500 միլիոն դոլարի մնացած տարբերությունը, ինչպես պարզաբանել է հրատարակությունը, կարելի է վերագրել փոխարժեքների տատանումներին, ոչ նյութական ակտիվների դուրսգրմանը, ինչպես նաև ակտիվների իրացմանն այնպիսի գներով, որոնք չեն ծածկում դրանց ամբողջական ամորտիզացված արժեքը։

ABC News հեռուստաալիքը մինչ այդ հայտնել էր, որ մարտի 24-ի առավոտյան ԱՄՆ-ի Տեխաս նահանգում ոստիկանները մի քանի պայթուցիկ սարքեր են հայտնաբերել Tesla ընկերության դիլերային կենտրոնում։ Աղբյուրի խոսքով՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն տվյալներ է ստացել Մասկի դիլերային կենտրոնների, ավտոմեքենաների և լիցքավորման կայանների վրա հարձակումների 48 դեպքերի մասին:

Ավելի վաղ Մասկը մեկնաբանել էր Tesla-ի դիլերային կենտրոնում պայթուցիկ սարքերի հետ կապված միջադեպը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում