Քննարկվել են հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններին առնչվող խնդիրները
17/07/2012 11:49
Նմանատիպ
Հուլիսի 14-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի ԱԳ և էմիգրանտների նախարար Ադնան Մանսուրի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լիբանանյան բարեկամական հարաբերություններին առնչվող խնդիրները, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Ընդգծվել է սերտ համագործակցության կարևորությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացման, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում