ՔՊ-ականների ռևերանսները Հովիկ Աղազարյանին․ «Հրապարակ»

ՔՊ-ականների ռևերանսները Հովիկ Աղազարյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 70 հոգանոց ՔՊ խմբակցությունից երեկ առավելագույնը երկու տասնյակ մարդ էր մասնակցում իրենց նախկին կուսակից Հովիկ Աղազարյանի վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդության քննարկմանը։ Թեեւ քաղաքական հրահանգ են ստացել, որ մեկ մարդու պես բոլորը կողմ պետք է քվեարկեն, սակայն նիստը բոյկոտելով, ըստ էության, շատերն իրենց վերաբերմունքը հայտնեցին այդ իրավական ֆարսի ու անամոթ հետապնդման նկատմամբ, որը ձեռնարկել է Փաշինյանը, եւ որը երեկ իրականացվում էր գլխավոր դատախազի ձեռքով։

Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորների մեծ մասի ելույթներում եւ հարցերում երեկ քողարկված գնահատականներ էին հնչում Աղազարյանի հասցեին՝ նրան բնորոշում էին որպես ուղղախոս, ճշմարտախոս պատգամավոր։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում