Իրավապահները ձերբակալեցին Մարտուն Գրիգորյանի հորը և որդուն
27/03/2025 15:50

Նմանատիպ
Գյումրիի ընտրություններին մասնակցող «Մեր քաղաքը» դաշինքի թեկնածու, ընդդիմադիր պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հայրը և որդին ձերբակալվել են։
Նշենք, որ այսօր Գյումրիում խուզարկություններ են տեղական ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Մայր Հայաստան» և «Մեր Քաղաք» ուժերի գրասենյակներում:
Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հայտնեց, թե քրեական վարույթներ է հարուցել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում