ԵՄ-ն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները

Նմանատիպ
Եվրամիությունն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները՝ Ուկրաինայի հակամարտությունում Ռուսաստանին աջակցելու պատճառով: Այս մասին ասվում է ԵՄ պաշտոնական ամսագրում, որտեղ հրապարակվել են համապատասխան նորմատիվ ակտերը:
Սև ցուցակում ավելացվել են 25 մարդ և 7 ընկերություն։ «25 ֆիզիկական և 7 իրավաբանական անձինք պետք է ընդգրկվեն այն ֆիզիկական և իրավաբանական անձանց ցանկում, որոնց վրա տարածվում են սահմանափակող միջոցները», – նշվում է ամսարում: Փաստաթղթում ասվում է, որ սև ցուցակում են հայտնվել, մասնավորապես, Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Բաշանը և այլ աշխատակիցներ, դատավորներ, գործարարներ։
ԵՄ–ն արգելում է պատժամիջոցների տակ հայտնված անձանց ուղևորությունները միության երկրներ, իսկ նրանց ակտիվները ԵՄ տարածքում հայտնաբերվելու դեպքում կսառեցվեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում