Yerevan
17
+8°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Ոչ ոքի չի հաջողվի Գյումրիում բախումներ հրահրել ու քաղաքին կրիմինալ անվանում կպցնել. Մարտուն Գրիգորյան

Ոչ ոքի չի հաջողվի Գյումրիում բախումներ հրահրել ու քաղաքին կրիմինալ անվանում կպցնել. Մարտուն Գրիգորյան

Նախընտրական քարոզարշավի շրջանակում Գյումրիի «Օլիմպիկ» կինոթատրոնի դահլիճում տեղի ունեցավ «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտին Գրիգորյանի հանդիպումը ընտրողների հետ։

Բացման խոսքում Մարտուն Գրիգորյանը նախ շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության ու վերաբերմունքի համար, նշելով, որ ողջ քարոզարշավի ընթացքում որքան էլ փորձել են իր դեմ դավեր նյութել, այնուամենայնիվ ինքն ամեն ինչ արել է, որ ոչ մի լարվածության ու թշնամանքի մթնոլորտ չառաջանա։

Մարտուն Գրիգորյանը հեգնանքով ավելացրեց, որ միակ բանը, ինչը իշխանություններին հաջոցվեց բացահայտել, դա այն է, որ ինքը աշխատել է նախկին իշխանությունների օրոք, այսինքն բացահայտեցին մի բան, որն առանց իրենց բացահայտելու էլ բոլորին հայտնի էր։

«Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդն իր ելույթում դիմելով իրավապահ մարմիններին հայտարարեց, որ տեղյակ է այն նյութվող դավերից, որոնց միջոցով փորձում են կանգնեցնել իրեն՝ Մարտուն Գրիգորյանին։ Միաժամանակ իշխանությանը խորհուրդ տվեց գյումրեցիներին համոզելու համար, որպեսզի իրեն ձայն չտան, ավելի ուժեղ բան գտնել, քանի որ այդ շիբինի գործը, որն իբր բացահայտել են, շատ թույլ ազդեցություն կարող է ունենալ, որովհետև ինքը դրանով զբաղվել է տարիներ շարունակ։

Մարտուն Գրիգորյանի համոզմամբ՝ իշխանությունները նախկին ու ներկա անելով, երկիրը հանձնելով, տեղական ու քաղաքային իշխանություն վերցնելով միայն անձնական շահն են առաջ տարել, բայց պետությունը դրանից ոչինչ չի շահել, իսկ գյումրեցիները թմբիրից դուրս են եկել ու այդ ամենը շատ լավ հայտնի է բոլորին։

«Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդը շեշտեց, որ որքան էլ ոմանք ցանկանան Գյումրիում բախումներ հրահրել ու քաղաքին կրիմինալ անվանում կպցնել, չի ստացվի, իրենք դա թույլ չեն տա ու իր քաղաքապետ ընտրվելու պարագայում Գյումրիում համերաշխություն է լինելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում