Ինչ իմանար Աշոտ Նավասարդյանը, որ իրենից 30 տարի հետո Հայաստանում կլինեն Արցախը բեռ համարող ղեկավարներ. Սերժ Սարգսյան

Նմանատիպ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցում էր Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի տուն-թանգարանի բացման միջոցառմանը, որից հետո պատասխանեց նաև 168.am–ի հարցին, թե ինչպե՞ս է հիշում Աշոտ Նավասարդյանին։
«Ես մի առիթով ասել եմ, որ Աշոտ Նավասարդյանը հույզի, հույսի էներգիայի մարմնացում էր։ Նա ուներ երազանք, նպատակ և ուներ բավարար կամք այդ նպատակին հասնելու համար։ Նա և իր ընկերները, իմ համոզմամբ, փոխանցողի դեր էին կատարում՝ մեր ազատատենչության, հայրենասիրության գաղափարներն իրենց սերնդից մեր սերնդին փոխանցելու գործում։ Նա վտանգելով իր բարեկեցությունը, ընտանիքի հանդարտությունը, իր առողջությունը, լավ կրթություն ստանալու հնարավորությունները, ի վերջո, հասավ իր նպատակներին։ Մենք ունեցանք 3-րդ Հանրապետություն, բայց, ցավոք, ի՞նչ իմանար Աշոտը, որ իրենից 25-30 տարի հետո Հայաստանում լինելու են ղեկավարներ, ովքեր Արցախը բեռ կհամարեն, Շուշին կհամարեն դժբախտ ու դժգույն քաղաք ու կասկածի տակ կառնեն Հայոց ցեղասպանությունը»,- նշեց Սերժ Սարգսյանը։
Հաջորդ հարցին՝ այդ ամենը սկսվեց, այսպես կոչված՝ Ձեզ «մերժելու» գործընթացով, հետո մերժեցին Արցախը, հիմա էլ մերժում են գաղափարներն ու նպատակները, որոնցում մեծ ներդրում է ունեցել նաև Աշոտ Նավասարդյանը, ե՞րբ պետք է այս ամենը կանխվի, և նրա՞նց ով պետք է մերժի, Սերժ Սարգսյանը պատասխանեց.
«Իրենք իրենց են մերժելու, մերժում։ Կգա ժամանակը, բոլորը վեր կկենան ու իրենք իրենց մերժած մարդկանց կուղարկեն իրենց տները»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում