ՆԱՏՕ-ի երկրները կարձագանքեն Ռուսաստանի պահանջին

Նմանատիպ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրներն իրավունք ունեն իրենց հայեցողությամբ «արձագանքել» ՌԴ-ի՝ դաշինքի ուժերը նրա սահմաններին չմոտեցնելու պահանջներին:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է իր հայեցողությամբ պահանջներ առաջադրել բանակցությունների սեղանի շուրջ, դա նրա իրավունքն է, բայց նա չի կարող մեզ ասել, թե ինչպես պետք է գործենք միմյանց՝ դաշինքի 32 անդամների միջև։ Նա կարող է առաջադրել իր պահանջները, բայց մեր իրավունքն է արձագանքել մեր հայեցողությամբ»,- հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Ռյուտեն նաև ընդգծել է, որ «դա ոչ մի կապ չունի Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հետ»:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում մանրամասն բացատրել էր, որ Մոսկվան չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա, դրանում ոչ մի իմաստ չկա: Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ արևմտյան քաղաքական գործիչները պարբերաբար վախեցնում են իրենց բնակչությանը ռուսական երևակայական սպառնալիքով, որպեսզի ուշադրությունը շեղեն ներքին խնդիրներից, սակայն «խելացի մարդիկ շատ լավ հասկանում են, որ դա ֆեյք է»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում