Ամերիկացիների մեծ մասը հիասթափված է Թրամփի թիմից
28/03/2025 22:07

Նմանատիպ
Ամերիկացիների մեծ մասն ընդհանուր առմամբ հիասթափված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նշանակված դաշնային գործակալությունների և դեպարտամենտների ղեկավարներից: Այդ մասին են վկայում NBC-ի հեռուստաալիքի անցկացրած հարցման տվյալները:
Հետազոտության համաձայն՝ հարցվածների 52%-ը ընդհանուր առմամբ հիասթափված Է Թրամփի նշանակվածներից, մինչդեռ 45%-ը ընդհանուր առմամբ գոհ է նախագահի ընտրած թիմից:
2016 թվականի դեկտեմբերին՝ Թրամփի առաջին ժամկետի սկզբում, նմանատիպ հարցման ընթացքում դժգոհություն էին հայտնել հարցվածների 44 տոկոսը, գոհ էին եղել 43 տոկոսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում