ԵՄ-ի թիվ մեկ դիվանագետը կողմ է Պաղեստինի ստեղծմանը

ԵՄ-ի Արտաքին քաղաքականության նորանշանակ պատասխանատու Ֆեդերիկի Մոգերինին ֆրանսիական Le Monde թերթին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ երջանիկ կլիներ, եթե իր պաշտոնավորման ընթացքում Պաղեստին պետությունն առաջանար:

«Իրականում ինձ համար կարևոր է, որ այլ պետություններ՝ եվրոպական և ոչ եվրոպական, ճանաչեն Պաղեստինը: Ես երջանիկ կլինեի, եթե իմ պաշտանավորման ընթացքում Պաղեստին պետությունը արդեն իսկ գոյություն ունենար»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրոմը հայտարարել էր այն մասին, որ շվեդական կառավարությունը ճանաչել է Պաղեստինյան ինաքվարությունը՝ որպես անկախ պետություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում