Վրաստանը բաց Է Էներգառեսուրսների եւ ապրանքների տարանցման համար. Մարգվելաշվիլի

Վրաստանը բաց Է Էներգաարտադրանքի, ապրանքների եւ այլ ռեսուրսների տարանցման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ ելույթ ունենալով դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներին նվիրված ՄԱԿ-ի երկրորդ խորհրդաժողովում, որը նոյեմբերի 3-ից մինչեւ 5-ը տեղի Է ունենում Վիեննայում:

«Վրաստանն այն երկրների թվում չԷ, որոնք ելք չունեն դեպի ծով, թեեւ, ելնելով իր քաղաքականությունից, սերտորեն կապված Է զարգացող այն երկրների խնդիրների հետ, որոնք ելք չունեն դեպի ծով: Մենք այստեղ ենք գտնվում որպես մի պետություն, որը կարեւորագույն տարանցիկ գործառույթ ունի նման երկրների համար: Եվրասիայի 14 զարգացող երկրներից ութը՝ Աֆղանստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը եւ Ղրղզստանը օգտվում են հենց Վրաստանի տարանցիկ գործառույթից եւ ծով դուրս գալիս մեր երկրի միջոցով»,-ասել Է Մարգվելաշվիլին:

Նա նշել Է, որ Վրաստանի եւ վերը թվարկված երկրների միջեւ ազատ առեւտրի ռեժիմ Է գործում:

«Անկախության վերականգնումից հետո մեր ռազմավարական ուղղությունը դարձել Է Կենտրոնական Ասիայի ռեսուրսները եվրոպական շուկայի հետ կապելը: Մեր երկիրը բաց Է տարանցման համար, ինչպես Էներգառեսուրսների, այնպես Էլ առետրի ու այլ ուղղությունների համար»,- հայտարարել Է նախագահը:

Մարգվելաշվիլին ընդգծել Է ենթակառուցվածքային այն նախագծերի կարեւորությունը, որոնք համատեղ իրականացնում են Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում