Հունգարիան մտադիր է 4,5-5 մլն տոննա նավթ ստանալ Ռուսաստանից

Հունգարիան մտադիր է 4,5-5 մլն տոննա նավթ ստանալ Ռուսաստանից

Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն պատմել է, որ Հունգարիան մտադիր է 4,5-5 մլն տոննա նավթ ստանալ Ռուսաստանից: Այս մասին նա ասել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։

«Ընթացիկ տվյալների համաձայն՝ մենք կստանանք 2025 թվականին ինչ-որ տեղ 4,5-ից մինչև 5 միլիոն տոննա ռուսական նավթ»,-ասել է նախարարը:։

Մինչ այդ Սիյարտոն պատմել էր, որ Հունգարիայի բնակիչները պատերազմի կամ բնական աղետի դեպքում 72 ժամով սնունդ պաշարելու Եվրամիության կոչը սկզբում թրոլինգ են համարել:

Նա նշել է, որ դրա բացատրությունը միայն մեկն է՝ Բրյուսելը պատրաստվում է պատերազմի։ Միևնույն ժամանակ Սիյարտոն ընդգծել է, որ Եվրամիությանը այժմ ոչինչ չի սպառնում, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից:

Մարտի 27-ին Սիյարտոն նշել էր, որ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի պայմանավորվածությունը «Ռոսսելխոզբանկի» դեմ պատժամիջոցները հանելու անհրաժեշտության մասին, որը մեծ ազդեցություն կունենա Եվրոպայի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում