ԱՄՆ-ը վերջնագիր է ներկայացրել ֆրանսիական ընկերություններին

ԱՄՆ-ը վերջնագիր է ներկայացրել ֆրանսիական ընկերություններին

ԱՄՆ-ը պահանջում է, որ ֆրանսիական ընկերությունները հրաժարվեն իրենց ներառական քաղաքականությունից, կոչ է արել հրաժարվել համագործակցության դադարեցման սպառնալիքի ներքո այդ քաղաքականությունից: Այս մասին հայտնում է Le Figaro թերթը՝ հղում անելով ԱՄՆ դեսպանատան կողմից ֆրանսիական տարբեր ընկերություններին ուղղված նամակին։

Ըստ պարբերականի տվյալների՝ ֆրանսիական ձեռնարկություններին 5 օր ժամանակ են տվել՝ Միացյալ Նահանգների օրենքներին իրենց համապատասխանությունը հաստատելու ձևը լրացնելու համար, որոնք ուղղված են բազմազանության, հավասարության և ներառականության (DEI) ծրագրերի դեմ: Նամակում ընդգծվում է, որ դա կարևոր է ամերիկյան կառավարության վճարումների վերաբերյալ որոշումների համար:

Հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ հայտարարեց կառավարությունում բազմազանության և ներառման քաղաքականությունը: Հրամանագրում ասվում է, որ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը «պարտադրել է անօրինական և անբարոյական խտրականության ծրագրեր», որը կոչվում է DEI՝ թռիչքների անվտանգությունից մինչև բանակ ոլորտներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում