Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին հրամանագիր է ստորագրել: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հրամանագրի համաձայն, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի նահանգային խորհրդի եւ Սենատի կողմից Արցախի անկախության մասին բանաձեւի ընդունմանը սատարելու համար «Մխիթար Գոշ» մեդալով պարգեւատրվել է 2 հոգի, «Երախտագիտություն» մեդալով` 14 հոգի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում