Ուկրաինան ՀՕՊ համակարգեր կարտադրի

Ուկրաինան ՀՕՊ համակարգեր կարտադրի

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պայմանավորվել է Ուկրաինայում հակաօդային պաշտպանության որոշ համակարգերի արտադրության լիցենզիա ստանալու մասին ՝ չհստակեցնելով համալիրների անունները և չնշելով մշակող պետություններին։ 

«Մենք պայմանավորվել ենք հակաօդային պաշտպանության արտադրության լիցենզիայի մասին, ինչպես նաև աշխատելու ենք հրետանու որոշ տեսակների լիցենզիայի ուղղությամբ»,- ասել է Զելենսկին Ուկրաինական հեռուստամարաթոնի եթերում։

Ուկրաինայի նախագահը չի նշել մշակող երկրները, ինչպես նաև չի հստակեցրել այն համակարգերի համալիրների և բաղադրիչների անունները, որոնք արտադրվելու են Ուկրաինայում

Հետևեք մեզ նաև Telegram-ում