Ուկրաինան չի կարողանա ընդունել ԱՄՆ-ի հետ գործարքի պայմանները. WSJ

Նմանատիպ
Ուկրաինան հաստատ չի կարողանա ընդունել ԱՄՆ-ի հետ համաձայնագրի նոր պայմանները։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
«Թրամփի վարչակազմը հույս ունի, որ Ուկրաինան արագ կստորագրի նոր համաձայնագիր, որով Վաշինգտոնը լայն լիազորություններ է ստանում իր դաշնակցի տնտեսության նկատմամբ։ Խնդիրն այն է, որ Ուկրաինան գրեթե հաստատ չի կարողանա ընդունել այդ պայմանները»,- նշված է նյութում։
Նշվում է, որ նման «սպասումների անհամապատասխանությունը» կարող է հանգեցնել ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հակամարտության նոր փուլի։
Ըստ պարբերականի՝ փետրվարի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ցանկանում էր հասանելիություն ստանալ Ուկրաինայի հազվագյուտ մետաղներին, ապա այժմ Վաշինգտոնը ցանկանում է շահույթ ստանալ մետաղների, նավթի, գազի և այլ բնական պաշարների ոլորտներում Կիևի տնտեսական նախագծերից, ինչպես նաև ենթակառուցվածքային նախագծերից, ներառյալ՝ նավահանգիստներն ու խողովակաշարերը։
«55 էջից բաղկացած համաձայնագրի նախագիծը նպատակ ունի կատարել Թրամփի պահանջը՝ փոխհատուցել միլիարդավոր ռազմական և ֆինանսական օգնությունը»,- ճշտել է թերթը։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը համաձայնագրի սևագիրն Կիև է ուղարկել այս շաբաթ, որը պարունակում է «ԱՄՆ-ի և Ուկրաինայի վերակառուցման ներդրումային հիմնադրամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ստեղծելու մասին համագործակցության առաջարկ։
Համաձայնագրի համաձայն՝ այս հիմնադրամը պետք է նախապատվության իրավունք ստանա Ուկրաինայում բնական ռեսուրսների և ենթակառուցվածքների ոլորտում բոլոր նախագծերի ուղղությամբ, որոնց համար երկիրը ներդրողներ կփնտրի։
Ուկրաինացի տնտեսագետ Տիմոֆեյ Միլովանովի կարծիքով ՝ համաձայնագիրն պետությունների միջև գործարք կնքելու համար սովորական չէ և ավելի շուտ հիշեցնում է առևտրային պայմանագիր: Նա հայտարարել է, որ Գերագույն ռադան երբեք հավանություն չի տա նման համաձայնագրին։
Ուկրաինական ԶԼՄ-ները պնդում են, որ ներկայիս փաստաթուղթը հատում է գրեթե բոլոր կարմիր գծերը, որոնք ավելի վաղ համաձայնեցված էին Կիևի և Վաշինգտոնի կողմից, Ուկրաինային զրկում է ինքնիշխանության մի մասից, հակասում է ԵՄ-ին երկրի ապագա անդամակցությանը, ինչպես նաև պարտավորեցնում է Կիևին վճարել նախորդ տարիների ԱՄՆ-ի ամբողջ օգնությունը, որը նա ստացել է որպես անդառնալի։
Հիշեցնենք, թր հազվագյուտ մետաղների գործարքի ստորագրումը խափանվել էր փետրվարի վերջին, երբ Վլադիմիր Զելենսկին գնացել էր Վաշինգտոն: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Զելենսկուն նախատել էր անհարգալից վերաբերմունքի համար, իսկ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Կիևի ռեժիմի ղեկավարին անվանել էր դեմոկրատների համար անշնորհակալ քարոզիչ: Զելենսկուն խնդրել էին վիճաբանությունից հետո հեռանալ Սպիտակ տնից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում