Հնդկաստանը հրաժարվել է Ռուսաստանից նավթով լցված նավն ընդունել

Հնդկաստանը հրաժարվել է Ռուսաստանից նավթով լցված նավն ընդունել

Հնդկաստանը մերժել է արկտիկական նավթով բեռնված հին լցանավի մուտքը նավահանգիստ՝ փաստաթղթերի բացակայության պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ Տանզանիայի դրոշով Lukoil ռեսուրսներից հարյուր հազար տոննա Varandey տեսակի նավթով Մուրմանսկի նավահանգստում բեռնված Andaman Skies լցանավն ուղևորվում էր Վադինար նավահանգիստ՝ Indian Oil Corp պետական նավթավերամշակման գործարանին հումք մատակարարելու համար: Սակայն, լցանավին մերժել են նավահանգիստ մտնելու թույլտվությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանն ու Հնդկաստանը դադարել են ռուսական նավթ գնել ԱՄՆ պատժամիջոցների տակ չընկնող լցանավերի բեռնափոխադրումների ծախսերի աճի պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում