Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրություններ են

Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր Գյումրիում ու Փարաքարում ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն է։ Քվեարկությունը մեկնարկել է 08։00-ին, կավարտի 20։00-ին։

Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը։

«Հայաստանի կոմունիստական» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

«Ապրելու երկիր» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը։

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք («Ինտելեկտուալ Հայաստան», «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցություններ), նախընտրական ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։

«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է Արտյոմ Թումանյանը։

«Եվրադաշինք»-ը («Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություններ), նախընտրական ցուցակը գլխավորում է Լևոն Բարսեղյանը։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղարաղազարյանը։

«Մեր քաղաքը» դաշինքը («Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցություններ), նախընտրական ցուցակը գլխավորում է Մարտուն Գրիգորյանը։

«Իմ հզոր համայնք» կուսակցություն, նախընտրական ցուցակը գլխավորում է Ռուբեն Մխիթարյանը։

Գյումրի համայնքում ձևավորվել է 82 տեղամաս։

Մարտի 22-ին ՆԳՆ հրապարակած տվյալների համաձայն, այստեղ ընտրելու իրավունք ունի 111. 236 մարդ։

Փարաքարում ձևավորված է 16 տեղամաս։ Այստեղ ընտրելու իրավունք ունի 20 967 քաղաքացի։

Փարաքարում ընտրություններին մասնակցում է քաղաքական չորս ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը), «Ազգային առաջընթաց» (ցուցակը գլխավորում էԴավիթ Մինասյանը), «Կայունություն» կուսակցությունը (ցուցակը գլխավորում է Գոռ Սարիբեկյանը) և «Միասնություն» կուսակցությունների դաշինքը՝ կազմված «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցություններից (ցուցակը գլխավորում է Վոլոդյա Գրիգորյանը):

Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ-ն գրանցել է 5 ՀԿ-ի, ընդհանուր առմամբ ընտրությունների ընթացքին հետևել ու հետևելու է 347 դիտորդ։ Առավել մեծ թվով դիտորդներ ունի «Հայաքվե»-ն, որի կազմում են «Երիտասարդական ակումբների դաշնություն», «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ները։ Այս առաքելությունը հավատարմագրել է 186 դիտորդի։
ԿԸՀ-ից հայտնել են, որ Գյումրիի և Փարաքարի բոլոր տեղամասերից իրականացվելու է համաժամանակյա ուղիղ հեռարձակում:

Ընտրությունների լուսաբանման համար գրանցվել է հայաստանյան 38 լրատվամիջոց, որոնք ընդհանուր առամամբ հավատարմագրել են մոտ 300 լրագրող, օպերատոր, լուսանկարիչ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում