Ժամը 11-ի դրությամբ Փարաքարում ընտրություններին մասնակցել է ընտրողների 14.76%-ը, Գյումրիում՝ 7.28%-ը

Ժամը 11-ի դրությամբ Փարաքարում ընտրություններին մասնակցել է ընտրողների 14.76%-ը, Գյումրիում՝ 7.28%-ը

Ժամը 11:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 3094 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 14.76%-ը: Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ:

Շիրակի մարզի Գյումրի  համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 11:00-ի դրությամբ, մասնակցել է 8100 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 7.28%-ը: Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111236 է:

Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը։

Երկու համայնքներում միասին քվեարկությանը մասնակցել է 11194 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 8.47%-ը:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 30-ին, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու և Շիրակի մարզի Գյումրի  համայնքի ավագանու արտահերթ ընտրություններն են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում