Հակակոռուպցիոն կոմիտեն մանր ժուլիկություններ է սկսել. փաստաբան

Նմանատիպ
Հակակոռուպցիոն կոմիտեն մանր ժուլիկություններ է սկսել։ Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Ձերբակալված Անահիտ Խալաթյանի պաշտպանին հակակոռուպցիոնը նախ խոստացավ քննիչի Գյումրի ժամանելուն պես տեղեկացնի:
Կանխատեսելով, որ ստելու են պաշտպանը կրկին այցելեց Շիրակի մարզի քրեական ոստիկանություն, որտեղ պահվում էր տիկին Անահիտը: Այցելությամբ պարզվեց, որ քննիչն արդեն ժամանաել է: Այս անգամ քննիչը խոստացավ նյութերին ծանոթանալուց անմիջապես հետո հրավիրել պաշտպանին: Նորից կանխատեսելով, որ սուտը շարունակվելու է պաշտպանը կրկին այցելեց Շիրակի մարզային ոստիկանություն: Այս անգամ պարզվեց, որ տիկին Անահիտին գաղտնի տեղափոխել են Երեւան:
Ահա այն փաստը, որ այս ձերբակալման համար չկա որւեէ հիմք, այլապես այդ կառույցը չէր դիմի նիկոլիզմին:
Արդեն հասնում եմ Երեւան»,- գրել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում