Գյումրիում արդեն ամփոփվել են ձայների շուրջ 90%-ը
31/03/2025 01:07

Նմանատիպ
24News-ի ունեցած տեղեկություններով Գյումրիում արդեն ամփոփվել են ձայների շուրջ 90%-ը։
Սարիկ Մինասյանը հավաքել է 35.21%, Վարդան Ղուկասյանը՝ 20.84%, Մարտուն Գրիգորյանը՝ 15.81%, Ռուբեն Մխիթարյանը՝ 7.93%, իսկ Կարեն Սիմոնյանը՝ 6.18%։
Եթե այս միտումը պահպանվի, ապա ՔՊ-ն Գյումրիում չի կարողանա հավաքել բացարձակ մեծամասնություն, ինչը ընդդիմության թեկնածուների համար միավորվելու հնարավորություն է ստեղծում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում