Երևանում տանը կապված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
31/03/2025 13:33

Նմանատիպ
Այսօր՝ մարտի 31-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Տեղեկություններ են ստացվել, որ Համո Սահյան փողոցի տներից մեկում տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու պարեկները նշված 1 հարկանի սեփական տան հյուրասենյակում մեջքի վրա, ձեռքերն ու ոտքերը կապված վիճակում հայտնաբերել են տանտիրոջ դին, տունն՝ ամբողջությամբ տակնուվրա արված, ըստ դատաբժշկի՝ մարմնի տարբեր հատվածներում կան վնասվածքի հետքեր:
Հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացի, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ սպանվածը Վերնիսաժում էր աշխատում և զբաղվում էր թանկարժեք իրերի առք ու վաճառքով:
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չեն հրապարակում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում