Կույրը կստանա «գերմարդկային տեսողություն»․ Իլոն Մասկ

Նմանատիպ
Կույրերին տեսողությունը վերադարձնող իմպլանտի մասին է հայտարարլել Իլոն Մասկը։ Lenta.ru-ի փոխանցմամբ՝ նա այս մասին խոսել է Վիսկոնսին նահանգում ելույթի ժամանակ։
Ձեռնարկատերը խոստացել է, որ Neurolink-ը Blindsight տեսողական իմպլանտ կներդնի 2025 թվականի վերջին: Իլոն Մասկը նշել է, որ սարքը թույլ կտա վերականգնել ամբողջովին կույր մարդու տեսողությունը։
Մարտի 31-ին X SawyerMerritt օգտատերը Մասկին մեջբերելով՝ ցույց է տվել ապագա BlindSight իմպլանտի պատկերը: Նրա գրառմամբ կիսվել է հենց Էլոն Մասկը՝ դրանով իսկ հաստատելով առաջին տեսողական իմպլանտի տեղադրման ժամկետները։
Միլիարդատերը նաև նշել է, որ առաջին փուլում իմպլանտը կունենա ցածր թույլատրելիություն, սակայն Neuralink-ի մասնագետներն այնուհետև աստիճանաբար կավելացնեն այն այնպես, որ կույրը ստանա «գերմարդկային տեսողություն»։
2024 թվականի աշնանը Մասկը բացատրել էր, որ նոր իմպլանտը կվերականգնի նույնիսկ նրանց տեսողությունը, որոնք կորցրել են երկու աչքերն ու օպտիկական նյարդը։ Գործարարը հայտարարել էր, որ BlindSight-ի ճիշտ աշխատանքի համար անհրաժեշտ է, որ գլխուղեղի կեղևը վնասված չլինի։
Forbes-ի լրագրողները հիշեցրել են, որ 2024 թվականի օգոստոսին Neuralink-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել էր որոշակի «տելեպատիկ» սարքի վրա աշխատանքներ սկսելու մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում