ԱՄՆ-ն Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն չի ստանա. Reuters
03/04/2025 18:07

Նմանատիպ
ԱՄՆ-ը Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն չի ստանա։ Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը։
Չորեքշաբթի օրը քաղաքական գործիչը եռօրյա այցով ժամանել է Գրենլանդիա՝ կղզու նոր կառավարության հետ բանակցելու համար:
«ԱՄՆ-ը չի ստանա Գրենլանդիայի վերահսկողությունը։ Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին»,- ասել է ֆրեդերիկսենը լրագրողներին։
Նա նաև ընդգծել է, որ որպես վարչապետ ամեն ինչ անելու է Դանիայի Թագավորությունում դանիացիների և գրենլանդացիների միջև հավասար հարաբերություններ ապահովելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում