Դավի՛թ ջան, ծնունդդ շնորհավոր, ազատություն քեզ ու Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին․ Աբրահամյան

Դավի՛թ ջան, ծնունդդ շնորհավոր, ազատություն քեզ ու Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին․ Աբրահամյան

Այսօր Բաքվի բանտում գտնվող Դավիթ Բաբայանի ծնունդն է:

«Դավիթին արդեն 15 տարի է՝ ճանաչում եմ, դեռ չեմ խոսում այն մասին, որ դրանից 4-ը` միասին աշխատել ենք Արցախի նախագահի աշխատակազմում:

Ամբողջ կյանքը գիտությանն ու պետական ծառայությանը նվիրած մարդն այսօր բանտում է, այն էլ` ադրբեջանական:

Իր ընտանիքին ու երկրին նվիրված մարդ, ով անչափ սիրում էր Արցախն ու անմնացորդ նվիրված էր իր հայրենիքին:

Դավի՛թ ջան, ծնունդդ շնորհավոր:

Ազատություն քեզ ու Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին», – գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում