Պռոշյանի և Քասախի բնակիչները փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը
05/04/2025 10:55

Նմանատիպ
Պռոշյանի և Քասախի բնակիչները փակել են Երևան-Աշտարակ ճանապարհը։
Նրանք բողոքում են տրանսպորտի 25 և 59 համարների գծերի կրճատման և նոր, ավելի թանկ երթուղու դեմ։
«Մեր պահանջն է, որ չմտնեք մեր գրպանը, չդադարեցնեք նախկին երթուղին։ Եթե չանեք, նստացույց ենք անելու այստեղ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
«Շախմատի ձի դարձած ենք երթեւեկում, հիմա դա էլ են հանում, ո՞նց անենք մենք»,- ասում են բնակիչները:
«Եթե երկուշաբթի մեր հարցին դրական լուծում չտվեցին, պալատկաները խփելու ենք Նիկոլի տան առաջ»,- նշում են ցուցարարները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում