Մարդիկ չեն ցանկանում աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ․ Բագրատ Սրբազան

Նմանատիպ
Մարդիկ հասել են այն գիտակցության, որ չեն ցանկանում աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին իր շաբաթօրյա ուղիղ եթերում հայտարարեց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, հավելելով, որ պետական ապարատում բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան։
«Մեր երկրում կադրեր չափազանց շատ կան, մարդկանց միշտ հարց եմ տվել՝ ինչի՞ց է, որ մենք այսքան նվիրյալ ունենք, բայց գտնվում ենք այսքան թշվառ վիճակում, պատասխանը մեկն է՝ պետությունը, որը ղեկավարում է այս չարիքը, որը ոչ նպատակ ունի, ոչ օրակարգ, ոչ էլ ուղղություն։ Նա ամբողջությամբ լծված է քանդելում»,- ասաց Սրբազանը։
Նա նշեց, թե հույսի զգացումը չի դադարել, այն ճիշտ ժամանակին պետք է գորածադրվի, որով կկնքվի «այդքան բաղձալի հաղթանակը»։
«Այդ օրերը չեն ուշանալու, համբերությամբ զինվեք, հավատքով ամրացեք, ամեն ինչ մեր ձեռքում է»,- հավելեց Սրբազանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում