Ադրբեջանը կրակել է Սյունիքի ուղղությամբ
05/04/2025 17:02

Նմանատիպ
Սյունիքի մարզի Խնածախ գյուղում վերջին երկու գիշերվա ընթացքում մի քանի անգամ կրակոցներ են լսվել: Այդ մասին News.am-ին հայտնել է Խնածախի բնակիչներից մեկը:
«Սպուտնիկ Արմենիա»-ին էլ Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը տեղեկացրել է, այս գիշեր հնչած կրակոցների մասին։
«Կրակոցներ լսվել են հեռվից, բայց ինտենսիվ չեն եղել, 3-4 անգամ են լսվել»,- նշել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում