Խնդրել Շվեյցարիային՝ Հայաստանի անունից ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն. «ՀայաՔվե»

Նմանատիպ
Ի թիվս նախկինում թվարկվածի` կարելի էր նաև հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն` Բաքվում պահվող հայ պատանդների նկատմամբ կիրառել հյուպատոսական հասանելիության ապահովման մեխանիզմ երրորդ երկրի միջոցով․ խնդրել չեզոք երկրի՝ Շվեյցարիային՝ Հայաստանի անունից ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն, ինչպես նաև շտապ բժշկական օգնություն բոլոր հայ պատանդների համար։ Այս մասին հայտարարել է «ՀայաՔվեն» նախաձեռնությունը։
«Դա պետք է ձեռնարկեր արտաքին գործերի նախարարությունը, այլ ոչ թե քաղաքացիական ակտիվիստները, որոնք հուսահատ ջանքեր են գործադրում։
Կարելի էր գործադրել ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդների կամ հատուկ բանագնացի ինստիտուտը, ի վերջո` ուղիղ կապը»,-նշված է հայտարարությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում