Եվրահանձնաժողովն ԱՄՆ-ին առաջարկել է վերադառնալ ավտոմեքենաների փոխադարձ զրոյական սակագներին
07/04/2025 18:35

Նմանատիպ
Եվրահանձնաժողովը Վաշինգտոնին առաջարկում է վերադառնալ ավտոմեքենաների փոխադարձ զրոյական սակագներին: Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
«Մենք ԱՄՆ-ին առաջարկել ենք վերադառնալ փոխադարձ զրոյական սակագներին ամբողջ ավտոմոբիլային հատվածի համար»,-հայտարարել է նա։
Պատասխանելով լրագրողների ճշտող հարցերին, թե երբ է արվել այդ առաջարկը՝ նա խոստովանել է, որ այն «վաղուց է առաջ քաշվել, բայց ուժի մեջ է մնում» այսօր՝ Եվրամիության դեմ ԱՄՆ-ի սահմանած սակագների պայմաններում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում