Նիկոլ Փաշինյանը պարբերաբար գնում է բժշկի․ «Հրապարակ»
08/04/2025 08:24

Նմանատիպ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնազգացողությունը վատանալու եւ անցած շաբաթ հիվանդանոց տեղափոխվելու լուրերին երեկ կառավարությունից արձագանքեցին, թե Փաշինյանը պարբերաբար հերթական ստուգումների է գնում, եւ անցած շաբաթ հերթական դեպքն է եղել։ Սակայն «Նաիրի» բժշկական կենտրոնի աշխատակազմից մեզ պատմեցին, որ վերջին ամիսներին շաբաթը երկու անգամ նա այցելում է ԲԿ` վերականգնող սիստեմաներ է ընդունում: Իսկ հիվանդանոցի աշխատանքն այդ օրերին կաթվածահար է լինում, կարելի է ասել՝ դադարեցվում է: Մինչեւ VIP պացիենտին չեն սպասարկում-ճանապարհում, հիվանդանոցի բնականոն աշխատանքը չի վերականգնվում։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում