«Համար տու». Սարիկ Մինասյանը «ռազբորկայի» է կանչել իրեն մեկնաբանություն գրող կնոջ ամուսնուն կամ եղբորը
08/04/2025 13:13

Նմանատիպ
Գյումրու ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը «ռազբորկայի» է կանչել իրեն մեկնաբանություն գրող կնոջ ամուսնուն կամ եղբորը։
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձի մեկնաբանություններում օգտատեր Տոմա Սիմոնյանը մեկնաբանություն է թողել, ինչից Մինասյանը վրդովվել է։
Վերջինս կնոջ ամուսնուն կամ եղբորը «ռազբորկայի» է կանչել։ «Ամուսին, եղբայր ունես, համար տու, անուն ասա, իրան բացատրենք, կին ես, ինչ քեզ ասենք»,- մեկնաբանությանը այսպես է պատասխանել Մինասյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում