Wall Street-ում Թրամփին կոչ են արել դադարեցնել առևտրային պատերազմը

Wall Street-ում Թրամփին կոչ են արել դադարեցնել առևտրային պատերազմը

Մաքսատուրքերի սահմանումից հետո ֆոնդային շուկաների եռօրյա անկումը ստիպել է ամերիկացի ներդրողներին հանդես գալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած առևտրային պատերազմի դեմ։ Այս մասին գրում է ֆրանսիական Le Figaro թերթը։

Պարբերականի հաստատմամբ՝ լռությունը խախտել և քննադատությամբ են հարվածել ԱՄՆ առաջնորդի՝ Թրամփի ամենամոլի կողմնակիցներից և Ուոլ Սթրիթի խոշոր ֆինանսիստներից մի քանիսը։

Օրինակ՝ Pershing Square Capital Management ներդրումային հիմնադրամի ղեկավար Բիլ Էքմանը սոցցանցում գրել է, որ ԱՄՆ-ն՝ որպես առևտրային գործընկեր, վստահությունը խաթարում է՝ ներմուծվող ապրանքների անհամաչափ սակագների պատճառով։

Հանրապետական և Սորոսի հիմնադրամի ներդրումների նախկին տնօրեն Սթենլի Դրաքենմիլերը նույն սոցիալական ցանցում հայտարարել է, որ կարող է աջակցել սակագներին, որը չի գերազանցում 10%-ը:

Նախօրեին կարևորագույն գերմանական ֆոնդային ինդեքսը՝ DAX-ը, փլուզվել է միանգամից 8,5%-ով՝ նվազելով 19 000 միավորով։ Նման արժեքների ցուցանիշը 2024 թվականի նոյեմբերի 21-ից ի վեր առաջին անգամ իջել է։

Նույն օրը Շանհայի Shanghai Composite ֆոնդային բորսայի ֆոնդային ինդեքսը նվազել է 7,34%-ով, իսկ Շենժենի Shenzhen Component բորսայի հիմնական ինդեքսը նվազել է 9,66%-ով։ Սակարկությունների ավարտին Shanghai Composite-ն ընկել է մինչև 3 096,58, Shenzhen Component-ը՝ մինչև 9 364,50։

Չինական ինդեքսները փլուզվել են ի պատասխան ՉԺՀ կառավարության գործողությունների։ Կառավարությունն ապրիլի 4-ին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սակագնային քաղաքականությանը պատասխանելու մասին: Հայտարարվել էր, որ Չինաստանում ապրիլի 10-ից սկսում են գործել ամերիկյան բոլոր ապրանքների համար 34%-ի չափով մաքսատուրքեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում