ՄԱԿ-ը մտահոգված է Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայով

Նմանատիպ
ՄԱԿ-ը մտահոգված է Իրանի և ԱՄՆ-ի միջև էսկալացիայով։ Միաժամանակ կառույցը դրական է ընդունել երկրների միջև անուղղակի բանակցությունների հնարավորության մասին հաղորդագրությունները։ Այս մասին հայտնել Է կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Մենք, անշուշտ, մտահոգված ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև աճող լարվածությամբ։ Մենք նաև դրական արձագանքեցինք այն լուրին, որ երրորդ կողմի միջոցով անուղղակի բանակցությունների հնարավորություն կա ։ Մենք հուսով ենք, որ այլ երկրի՝ որպես միջնորդ օգտագործելու այս հնարավորությունը կօգտագործվի լարվածությունը նվազեցնելու համար»,– ասել է Դյուժարիկը լրագրողների համար ճեպազրույցի ժամանակ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 7-ին հայտնել է, որ ուղերձ է հղել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ առաջարկելով բանակցություններ վարել միջուկային խնդրի շուրջ: Թեհրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ ուղիղ երկխոսությունից, սակայն թույլ է տվել շարունակել բանակցությունները միջնորդների միջոցով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում