ԱՄՆ-ում Իլոն Մասկը հետաքննության կենթարկվի

ԱՄՆ-ում Իլոն Մասկը հետաքննության կենթարկվի

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները հետաքննություն են սկսել միլիարդատեր եւ ԱՄՆ պետական արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկի շահերի հնարավոր բախման վերաբերյալ, որը կապված է նրա ընկերությունների, այդ թվում՝ SpaceX-ի եւ NASA-ի պայմանագրերի հետ։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով նամակը:

«Դեմոկրատական կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի անդամները հետաքննություն են սկսել NASA-ի և Իլոն Մասկի միջեւ շահերի հնարավոր բախումների վերաբերյալ, որը դարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առընթեր դաշնային կառավարության մաս», – ասված է պորտալի կայքում՝ վկայակոչելով NASA-ի գլխավոր իրավաբանական խորհրդատու Իրիս Լանին ուղղված նամակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում