Պատրաստ ենք փոքր քայլեր սկսել, բայց Հայաստանի հետ տնտեսական ինտեգրման մասին խոսելը դեռ վաղ է
09/04/2025 10:53

Նմանատիպ
Մենք չենք պատկերացնում, թե ինչպես ենք ընկերանալու Հայաստանի հետ, դա անիրատեսական է: Անգամ տնտեսական ինտեգրացիայի մասին խոսելը վաղաժամ է: Բայց մենք պատրաստ ենք սկսել փոքր քայլեր ձեռնարկել վստահություն կառուցելու ուղղությամբ։ Այս մասին Բաքվում «Դեպի նոր աշխարհակարգ» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա նշել է, որ վերջերս Բաքվին մի քանի նմանատիպ նախաձեռնություններ են առաջարկվել վրացի գործընկերների կողմից։ «Մենք դրական արձագանքեցինք և սպասում ենք հայկական կողմի դիրքորոշմանը: Եթե ամեն ինչ ստացվի, ապա կարող են փոքր քայլեր սկսել»,- նշել է Ադրբեջանի նախագահը` որպես նման քայլերի օրինակ բերելով լրագրողների փոխայցելությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում