Brent տեսակի նավթի գինն ընկել է

Նմանատիպ
Նավթի համաշխարհային գների քառամյա նվազագույնները 61 դոլարից նվազել են։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները:
Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 60,99 դոլարի։
Ըստ տեղեկությունների՝ իրադարձությունների նման զարգացումը, մասնավորապես, ամերիկյան տնտեսության հետ կապված մտահոգություններն են։ Ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել այլ երկրներից ներմուծման համար փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին:
Բազային նվազագույն տոկոսադրույքը կազմելու է 10%, բայց յուրաքանչյուր երկրի համար այն ավելի բարձր կլինի։ Սակագները հաշվարկվել են՝ ելնելով կոնկրետ պետության հետ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտի ցուցանիշներից, որպեսզի հասնեն հավասարակշռության։
Դա հանգեցրել է ֆոնդային շուկաների լուրջ անկման ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Իրաքը, ԱՄԷ-ը, Քուվեյթը, Ղազախստանը, Ալժիրը և Օմանը որոշում են կայացրել՝ անցյալ շաբաթվանից արագացնել նավթի արդյունահանման աճը։ Մայիսից նրանք օրական 411․000 բարելով ավելի շատ կարտահանեն, թեև նախկինում նման աճ նախատեսվում էր երեք ամսում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում