Apple-ը կորցրել է աշխարհի ամենաթանկ ընկերության կարգավիճակը՝ զիջելով Microsoft-ին

Նմանատիպ
Ամերիկյան Apple կորպորացիան կապիտալիզացիայի կտրուկ նվազման պատճառով կորցրել է աշխարհի ամենաթանկ ընկերության կարգավիճակը՝ առաջնությունը զիջելով Microsoft-ին։ Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով սակարկությունների տվյալները։
Երեքշաբթի օրվա տվյալներով՝ Apple-ի բաժնետոմսերն էժանացել են 5%-ով, Microsoft-ինը՝ միայն 0,9%-ով:
Կորպորացիայի կապիտալիզացիան մեկ օր առաջ 2,73 տրիլիոն դոլարից նվազել է մինչև 2,59 տրիլիոն դոլար, իսկ Microsoft-ի արժեքը 2,66 տրիլիոն դոլարից նվազել է ընդամենը մինչև 2,64 տրիլիոն դոլար։ Արդյունքում՝ Apple-ն աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցանկում իջել է երկրորդ հորիզոնական։
Apple-ի բաժնետոմսերը ամսվա սկզբից նվազել են 22%-ով, իսկ ընկերության կապիտալիզացիան մարտի վերջի դրությամբ մոտ 3,34 տրիլիոն դոլարից նվազել է գրեթե 750 միլիարդ դոլարով:
Շուկայական հարաբերություններում կա այն մտավախությունը, որ առևտրային պատերազմները կանդրադառնան համաշխարհային տնտեսության և առևտրի վրա։ Փորձագետները տոկոսադրույքների իջեցնում են, ներառյալ Նահանգներում: Այսպիսով, ըստ CME Group-ի,այժմ վերլուծաբանների մոտ 52%-ն սպասում է մայիսին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքի իջեցմանը մինչև 4-4, 25%՝ ընթացիկ 4,25-4,5% տարեկան տոկոսադրույքից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում