Լավրովը կմեկնի Թուրքիա
09/04/2025 12:41

Նմանատիպ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 12-ին կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան հայտնել է, որ ապրիլի 12-ին Ռուսաստանի արտգործնախարարը կայցելի Թուրքիա՝ այդ երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հրավերով՝ մասնակցելու Անթալիայի չորրորդ դիվանագիտական ֆորումին։
Միջոցառմանը կներկայացվի ՌԴ ԱԳՆ ղեկավարի ելույթը և երկկողմ հանդիպումներ օտարերկրյա գործընկերների հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում