Չինաստանի Կենտրոնոկան բանկը պետբանկերին խնդրել է նվազեցնել դոլարի գնումները․ Reuters

Նմանատիպ
Չինաստանի ժողովրդական բանկը (ԿԲ) խնդրել է խոշորագույն պետական բանկերին նվազեցնել դոլարի գնումները` յուանի փոխարժեքը պահպանելու համար: Այս մասին գրում է Reuters-ը։ «Չինաստանի կենտրոնական բանկը թույլ չի տա յուանի փոխարժեքի կտրուկ անկում և խնդրել է խոշորագույն պետական բանկերին կրճատել ԱՄՆ դոլարի գնումները»,-ասվում է հրապարակման մեջ:
Ըստ բանկերից մեկի՝ Չինաստանի կենտրոնական բանկը բանկերին խնդրել է ուժեղացնել ստուգումները հաճախորդների համար ամերիկյան արժույթի գնման պատվերներ կատարելիս, ինչը, շուկաների կարծիքով, սպեկուլյատիվ գործարքները սահմանափակելու միջոց է:
Երկու տարբեր աղբյուրի փոխանցմամբ՝ երկրի խոշոր պետական բանկերն ակտիվորեն դոլար են վաճառել և յուան գնել, որպեսզի դանդաղեցնեն չինական արժույթի արժեքի անկումը։
Դոլար-Յուան փոխարժեքը չորեքշաբթի աճել է մինչև 7,3482 ՝ նախորդ փակման 7,3388 մակարդակից: Ամսվա սկզբից ամերիկյան արժույթը Չինաստանի նկատմամբ ամրապնդվել է 1,3%-ով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ չորեքշաբթի հրամանագիր էր ստորագրել այլ երկրներից ներմուծման համար փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին: Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը կազմել են 54%։
Չինաստանի պատասխանը չուշացավ։ ՉԺՀ-ի Պետխորհուրդը հայտարարեց ԱՄՆ-ից ներկրվող բոլոր ապրանքների համար 34%-ի չափով լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին: Ավելի ուշ Թրամփը խոստացել է պատասխան միջոցներ ձեռնարկել արդեն հայտարարվածների նկատմամբ, եթե Պեկինը չհրաժարվի իր որոշումից, և հայտարարեց, որ չի բանակցի ՉԺՀ-ի հետ, եթե երկիրը չեղարկի սակագները։
Այնուհետև, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարոլին Լևիտը նախօրեին հայտնել է, որ Նահանգները կատարել են քաղաքական գործչի խոստումը և բարձրացրել չինական ապրանքների սակագները մինչև 104%, դրանք գործում են չորեքշաբթի օրվանից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում