«Մարդիկ մի փոքր նյարդայնանում էին». Թրամփը՝ մաքսատուրքերի կասեցման մասին

Նմանատիպ
Դոնալդ Թրամփը 90 օրով դադարեցրել է 75 երկրի համար նոր մաքսատուրքերի սահմանումը՝ բացատրելով, որ «մարդիկ մի փոքր նյարդայնանում էին»։ Նրա հայտարարությունից հետո բիթքոինը, նավթը, ոսկին, բաժնետոմսերն աճել են, դոլարն ամրապնդվել է: Թրամփի խոսքով ՝ ԱՄՆ-ն չի ցանկանում վնասել բիզնեսին այնտեղ, որտեղ դա «պետք չէ»։
«Մարդիկ մի փոքր վախեցած են» տեղի ունեցածից։ Սակագների բարձրացման կասեցումը «մի բան է, որի մասին մենք, անշուշտ, որոշ ժամանակ խոսել ենք»։ Մենք չենք ցանկանում վնասել այն երկրներին, որոնք դրա կարիքը չունեն»,- ԱՄՆ սակագնային քաղաքականությանը նվիրված ճեպազրույցում խոստովանել է նախագահ Դոնալդ Թրամփը։
Ըստ Guardian-ի՝ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմն ուսումնասիրում է շուկաներում խիստ տուժած որոշ խոշոր ընկերությունների համար բարձր մաքսատուրքերի սահմանման կասեցման հարցը։
«Մենք ուսումնասիրում ենք այդ հնարավորությունը։ Կան ընկերություններ, որոնք մեծապես տուժել են նոր սակագնային քաղաքականությունից, և կան ընկերություններ, որոնք ավելի շատ են տուժել իրենց տեսակի գործունեության պատճառով»,-ասել է Թրամփը:
Այն հարցին, թե ինչպես է որոշելու, թե որ ընկերություններն են ամենից շատ տուժել, Թրամփը պատասխանել է. «պարզապես ինտուիտիվ»։
Մաքսատուրքեր սահմանելու մասին իր որոշումից հետո շուկայում ստեղծված իրավիճակը Թրամփն անվանել է «բավականին մռայլ»։
Մեկնաբանելով իր խոսքերն այն մասին, որ մաքսատուրքերի սահմանումը չի հետաձգվի, նա ասել է. «Ճկունություն ունենալ է պետք։ Ես կարող էի ասել, որ ահա պատը, և ես պատրաստվում եմ անցնել այս պատի միջով, ես պատրաստվում եմ անցնել դրա միջով, անկախ ամեն ինչից: Սակայն, դուք չեք կարողանա անցնել պատի միջով։ Երբեմն դուք պետք է ունենաք հնարավորութություն անցնել պատի տակով, պատի շուրջը կամ պատի միջով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում