Երթևեկության կազմակերպման փոփոխություններ կիրականացվեն Պուշկին փողոցում և Բաղրամյան պողոտայում

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ կիրականացվեն Պուշկին փողոցում և Բաղրամյան պողոտայում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 11-ից Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Մասնավորապես՝ արգելվելու է մեքենաների կանգառը հետևյալ ճանապարհահատավծներում.

Պուշկինի փողոցի հ.50 հասցեի հարակից ճանապարհահատվածում,

Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա -Մոսկովյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա – Իսահակյան փողոցի խաչմերուկ:

Միաժամանակ նշված ճանապարհահատվածներում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում