ԱՄՆ-ն ավելի քան 15 երկրից մաքսատուրքերի առաջարկներ է ստացել

Նմանատիպ
Վաշինգտոնը հստակ առաջարկներ է ստացել ներմուծման մաքսատուրքերի վերաբերյալ ավելի քան 15 երկրից։ Այս մասին հայտնել է Սպիտակ տանը կից ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Քևին Հասեթը։
«Կարող եմ ասել, որ մենք սեղանին արդեն առաջարկներ ունենք ավելի քան 15 երկրից։ Առևտրային բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչն ինձ հենց նոր տեղեկացրեց 15 երկրի մասին, այնպես որ ամեն ինչ արագ է ընթանում»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում ՝ հրաժարվելով նշել, թե որոնք են այդ երկրները։
Հեսեթը հավելել է, որ հինգշաբթի ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացվի «ԱՄՆ-ն սակագնային քաղաքականության մեջ» առաջնահերթությունների ցանկը։ «Վստահ եմ, որ նա կունենա նաև սեփական գաղափարներն այն մասին, թե որ ուղղությամբ շարժվել»,- նշել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ Թրամփը ապրիլի 2-ին հայտարարել էր 185 երկրի և տարածքի արտադրանքի մաքսատուրքերի սահմանման մասին: 10%-ի չափով ունիվերսալ սակագներն ուժի մեջ են մտել ապրիլի 5-ից, անհատական սակագները՝ ապրիլի 9-ից: Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահը նշել էր, որ 90 օրով դադարեցնում է մաքսատուրքերի բարձրացումը 75 երկրի նկատմամբ, որոնք բանակցությունների պատրաստակամություն են ցուցաբերել, նրանց նկատմամբ կգործեն 10%-ի չափով ներմուծման մաքսատուրքեր։ Թրամփը նաև հայտարարել է, որ բաց է առևտրային գործընկերների հետ մաքսատուրքերի չափերը քննարկելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում