Yerevan
7
+10°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

ԵՄ-ն 90 օրով հետաձգում է ԱՄՆ-ի դեմ մաքսատուրքերը

ԵՄ-ն 90 օրով հետաձգում է ԱՄՆ-ի դեմ մաքսատուրքերը

ԵՄ-ն 90 օրով հետաձգում է ԱՄՆ-ի դեմ մաքսատուրքերը։ Այս մասին X սոցիալական հարթակում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ 

«Մենք ի գիտություն ընդունեցինք նախագահ Թրամփի հայտարարությունը»,- գրել է նա։

«Մենք ցանկանում ենք բանակցություններին հնարավորություն տալ: Մինչ ավարտելը ԵՄ հակաքայլերի գործընթացը, որոնք ուժեղ աջակցություն են ստացել մեր անդամ պետությունների կողմից։ Մենք դրանք կհետաձգենք 90 օրով։ Եթե բանակցությունները գոհացուցիչ չլինեն, մենք հակաքայլեր կձեռնարկենք։ Հետագա հակաքայլերի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են։ Ինչպես նախկինում ասացի՝ բոլոր տարբերակները մնում են առկախ»,- հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում