ՆԳՆ-ն զգուշացնում է, որ բանկերի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում

Նմանատիպ
«Հարգելի՛ քաղաքացիներ, որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով, մի՛ վստահեք կասկածելի զանգերին և սոցիալական էջերին։ Բանկերի անունից կասկածելի զանգի, նամակի կամ գովազդի դեպքում կապ հաստատեք տվյալ բանկի զանգերի կենտրոնի հետ։ Եթե, այնուամենայնիվ, հայտնվել եք զեղծարարի թակարդում, դիմեք Ոստիկանություն»,- հաղորդում են ՆԳՆ-ից։
ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։
Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում ՆԳՆ-ից անդրադարձել են կատարված հայաստանյան բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության մեխանիզմներին։ Առաջիկայում անդրադարձ կկատարվի այլ բանկերի հետ կապված հափշտակության նմանօրինակ հանցավոր մեխանիզմներին՝ դրանց տարածումը կանխելու նպատակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում