Չինաստանը նոր հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ և 125% մաքսատուրք սահմանել

Չինաստանը նոր հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ և 125% մաքսատուրք սահմանել

Ամերիկյան մաքսատուրքերի հերթական բարձրացման հետ կապված Չինաստանը նոր հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն։ «ՌԻԱ Նովոստ»-ի փոխանցմամբ այս մասին հայտնել են Չինաստանի առևտրի նախարարությունում։

Գերատեսչությունում նշել են, որ Չինաստանը կպաշտպանի իր օրինական իրավունքներն ու շահերը կազմակերպության կանոններին համապատասխան, ինչպես նաև ամուր կպահպանի բազմակողմ առևտրային համակարգը և միջազգային տնտեսական ու առևտրային կարգը։

ԱՀԿ-ն ստեղծվել է 1995 թվականին։ Այն փոխարինել է սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրին (GATT) ՝ որպես միակ միջազգային մարմին, որը զբաղվում է պետությունների միջև առևտրի գլոբալ կանոններով։

Այս շաբաթ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը կանխատեսել է ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի միջև ապրանքաշրջանառության 80%-ով կրճատում՝ փոխադարձ մաքսատուրքերի պատճառով։

Ապրիլի 11-ին Չինաստանը որոշում է կայացրել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացնել մինչև 125%:

Ավելի վաղ Սի Ցզինպինը կոչ էր արել ԵՄ-ին համատեղ դիմակայել Թրամփի մաքսատուրքերին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում