Հեղուկացված բնական գազի համաշխարհային առևտուրը կարող է աճել 5%-ով

Հեղուկացված բնական գազի համաշխարհային առևտուրը կարող է աճել 5%-ով

Հեղուկացված բնական գազի համաշխարհային առևտրի աճը 2025 թվականին կարագանա 5%-ով՝ 2024 թվականի 2,5%-ի դիմաց։ Այս մասին իր զեկույցում հայտնել է Միջազգային էներգետիկ գործակալությունը։

Այսպես, հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումներն աճել են 2%-ով 2024-2025 թվականների ջեռուցման սեզոնի ընթացքում։ Աճին մեծապես նպաստել է ԱՄՆ-ում Plaquemines հեղուկացված բնական գազի գործարանի 2024 թվականի վերջին գործարկումը, որը բաժին է ընկել ձմռանը հեղուկացված բնական գազի լրացուցիչ մատակարարումների գրեթե կեսին։

«Ըստ կանխատեսման՝ 2025 թվականին հեղուկացված բնական գազի մատակարարումների աճը կարագանա մինչև 5% կամ 27 միլիարդ խորանարդ մետր՝ հեղուկացված բնական գազի արտադրության խոշոր նախագծերի սպասվող մեկնարկի ֆոնին»,- ասված է զեկույցում:

Հյուսիսային Ամերիկան կկազմի 2025 թվականին հեղուկացված բնական գազի համաշխարհային արտադրության աճի մոտ 85%- ը: 2025 թվականին Աֆրիկան և Ասիան նույնպես կնպաստեն հեղուկացված բնական գազի մատակարարման աճին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում