ՀՀ- նոր դեսպաններ ունի Ճապոնիայում, Մոլդովայում և Կամբոջայում

ՀՀ- նոր դեսպաններ ունի Ճապոնիայում, Մոլդովայում և Կամբոջայում

Ասօր՝ ապրիլի 11-ին, ՀՀ նախագահի հրամանագրերով Մոլդովայում, Ճապոնիայում և Կամբոջայում Հայաստանի դեսպաններ են նշանակվել։ 

Վիետնամում Հայաստանի դեսպան Սուրեն Բաղդասարյանը, համատեղության կարգով, նշանակվել է Կամբոջայում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Հանոյ)։

Մոնիկա Սիմոնյանը նշանակվել է Ճապոնիայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Տոկիո)։ Արեգ Հովհաննիսյանը ետ է կանչվել Ճապոնիայում, Կորեայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում ՀՀ դեսպանի պաշտոնից։

Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մոլդովայում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Բուխարեստ)։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում