Ադրբեջանն իր նախապայմաններով իշխանությանը դեմ է տվել պատին, ձգում է գործընթացը զիջում կորզելու համար

Ադրբեջանն իր նախապայմաններով իշխանությանը դեմ է տվել պատին, ձգում է գործընթացը զիջում կորզելու համար

Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրի» բանակցությունների ավարտից հետո, թեման առարկայական քննարկելու առաջին առիթն ապրիլի 12-ի հանդիպումն էր ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Սակայն հանդիպման առնչությամբ տրված պաշտոնական հաղորդագրությունն ու նրանց մասնակցությամբ պանելային քննարկումը ցույց տվեց, որ Ադրբեջանն իր նախապայմաններով ՀՀ իշխանությանը դեմ է տվել պատին ու առաջադրում այնպիսի նախապայման, որը նույնիսկ մեծ ցանկության դեպքում կարճ ժամանակում չի լուծվի:

Խոսքը Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցն է, որը նույնիսկ տեխնիկական և ընթացակարգային առումով, կարճ ժամանակում անհնար է իրականացնել:

Արդյո՞ք այս նրբությունները գիտակցում են Ադրբեջանում: Միանշանակ, այո´: Ադրբեջանը ձգում է գործընթացը հավելյալ խոստումներ և զիջումներ կորզելու համար, իսկ հայաստանյան կառավարիչները երկիրը դնում են նոր հարվածների տակ»,- գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում